ԿարևորՔաղաքական

Ներկայացուցիչների պալատը պահաջում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենաս և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որով կոչ է արվում պետքարտուղարությանը և պաշտպանության նախարարությանը ներկայացնել զեկույց, որը մանրամասն կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան մասերի օգտագործումը:

2023 թ. Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքի (FY 2023 National Defense Authorization Act) փոփոխությունը նաև կոչ է անում զեկույցում անդրադառնալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործմանը. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրմանը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button