ԿարևորՀասարակություն

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 13-ին, ժամը 03։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03։45-ին։ Այրվել են «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

Back to top button