
Այսօր ՆԱՍԱ-ն հրապարակել է մարդու կողմից երբևէ ստեղծված ամենահզոր ու ամենաբարդ տիեզերական աստղադիտակի՝ James Webb-ի արած գունավոր լուսանկարները:

10 միլիարդ դոլար արժողությամբ James Webb տիեզերական աստղադիտակը (JWST), որը գործարկվել է անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին, կփոխարինի հայտնի «Հաբլ» տիեզերական աստղադիտակին:

Նախադեպը չունեցող այս լուսանկարները նոր հնարավորություն են՝ ընդլայնելու Տիեզերքի շուրջ պատկերացումները:







