
Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, հայտնում են Գյումրիի համայնքապետարանից: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց: Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2022թ.-ին հիմնանորոգվելու է քաղաքի թվով 22 փողոց/փողոցի հատված:

Ցանկում ընդգրկված են փողոցներ՝ քաղաքի տարբեր հատվածներից:
Մեքենավարների փողոց՝ 5696 մ²




