ԿարևորՀասարակություն

Գորիս համայնքում արդեն 8-րդ խաղահրապարակն է տեղադրվում

Այս տարի Գորիս համայնքում արդեն 8-րդ խաղահրապարակն է տեղադրվում։ Այդ թվում՝ սահմանամերձ Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ, Բարձրավան բնակավայրերում։

Հերթականը՝ Արտաշեսյան թաղամասում է տեղադրվում։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում։

«Շարունակելու ենք համայնքի երեխաների համար ստեղծել պայմաններ՝ խթանելով առողջ ապրելակերպը։ Համայնքում բակային սպորտի զարգացման նոր մշակույթ է ձեւավորվում, որը հնարավորություն է տալու մասսայականցնել սպորտը»,- ասված է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button