ԿարևորՄշակույթ

Հուլիսի 10-ին կմեկնարկի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնը

Վաղը՝ հուլիսի 10-ին, կմեկնարկի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնը:

Միջազգային այս կինոտոնին կհյուրընկալվեն կինոարվեստի հանրահայտ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից և հանրությանը կներկայացվեն ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Փառատոնի բացման օրը կկայանա «Ամերիկացի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան (ռեժ. Մայքլ Գյուրջյան, հայ — ամերիկյան համատեղ արտադրություն), որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական ֆինանսական աջակցություն:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրում ներառված են ևս 10 ֆիլմ, որոնք ստացել են պետական աջակցություն:

Բացման ֆիլմ՝

«Ամերիկացի», ռեժ. Մայքլ Գյուրջյան

Երևանյան պրեմիերա՝

«Նկարչի երեք գերեզմանները», ռեժ. Հարություն Խաչատրյան


Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝

«Ավրորայի լուսաբացը», ռեժ. Իննա Սահակյան


«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ՝

«Երբ ես տխուր եմ», ռեժ. Լիլիթ Ալթունյան
«Հաջորդ կայարանը` դրախտ», ռեժ. Հարութ Մաքյան
«Կորեական դելիկատես», ռեժ. Համբարձում Համբարձումյան


Տարածաշրջանային համայնապատկեր՝

«Revolivetion», ռեժ. Արա Ճաղարյան, Արտաշես Մաթևոսյան
«5 երազողները և ձին», ռեժ. Արեն Մալաքյան, Վահագն Խաչատրյան


ACID Cannes Հատուկ ծրագիր՝

«Երբ որ քամին հանդարտվի», ռեժ. Նորա Մարտիրոսյան


GAIFF PRO C2C ֆիլմերի ցուցադրություններ՝

«Չնչիկ», ռեժ. Արամ Շահբազյան
«Ավլելով Երևանը», ռեժ. Նաիրի Հախվերդի

Կարդացեք նաև

Back to top button