«Ինտերի» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, րում Հայաստանի ազգային ընտրանու նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը։
Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Նա փոխչեմպիոնի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
«Ինտերն» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ին՝ մրցելով «Լուգանոյի» հետ:




