Երևանի օղակաձև զբոսայգու սքեյթ-պարկում անցկացվել է «Գեղասահք անվաչմուշկներով» միջոցառումը: Նախագծին մասնակցելու նպատակով Երևանում էին անվանի մարզիկներ ու հայտնի սքեյթերներ Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից:
Ծրագիրը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ՀՀ անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիա» համատեղ նախաձեռնությամբ:
Կազմակերպիչները վստահ են, որ նման միջոցառումները կնպաստեն մարզաձևի մասսայականացմանը Հայաստանում ու առողջ ապրելակերպի զարգացմանը:




