
«Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում Հրազդան մարզադաշտում ելույթ կունենա «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նվագախումբը: Փառատոնն արդեն հյուրընկալէլ է ֆրանսիացի երգչուհի Զազին, աշխարհահռչակ ռեպեր 50 Cent-ին, հերթը ռոքինն է։
Հայաստանում են Led Zeppelin Symphonic նախագծի 4 մենակատարները։ Հուլիսի 9 –ին Հրազդան մարզադաշտում երաժշտասեր հանրությունը կլսի լեգենդար ռոք երաժշտությունը սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ «Շատ յուրահատուկ ձեւ է լեգենդար Led Zeppelin-ի երգերը սիմֆոնիկ նվագախմբով ներկայացնելը: Պատկերացնում եմ, թե որքան գեղեցիկ է հնչելու այս գեղեցիկ երկրում, չքնաղ պատկերների մեջ», – ասում է Խմբի երաժիշտ Ջեսսի Սմիթը։
Խմբի 4 անդամներն էլ առաջին անգամ են Հայաստանում։ Երգչուհի Մոլլի Մարիոթը Հայաստանի մասին տեղեկություններ ստացել է ամուսնուց , որը Թեհրանից է։

«Հայաստանն առաջին արեւելյան կետն է ինձ համար, որ երբեւէ այցելել եմ: Շատ ոգեւորված եմ, մարզադաշտի նկարները տեսել եմ ամեն ինչ շատ գեղեցիկ է։
Իսկ լեգենդար խմբի երգերը նորովի ներկայացնելու միտքն առաջացել է երեք տարի առաջ, երբ պատրաստում էին QUEEN ծրագիրը՝ ասում է դիրիժոր Ռիչարդ Սիդվելը․
«Խոստովանում եմ, որ ինձ համար էլ շատ բացահայտումներ են եղել, բոլորիս թվում է, թե այդ երաժշտությունը գիտենք, երգերը գիտենք, բայց այդպես չէ, եթե ռոք համույթը հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ, նոր շերտեր են բացվում, ինչը ոգեւորող է եւ գայթակղիչ: Այն կիրքը, որ երաժշտության մեջ զգում ենք, ուզում ենք փոխանցել հանդիսատեսին։ Այնքան հզորություն, շարժում եւ փայլ կա այդ երաժշտության մեջ, որ բառերով դժվար է փոխանցելը, մենք գերված ենք այդ ամենով»:
Հնչելու է 25 ամենահայտնի հիթերը։ Իսկ «ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր,«Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հայ հանդիսատեսին խոստանում է՝ աշխարահահռչակ դեմքերին Երևանում դեռ տեսնելու են։




