
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ. համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Տաղանդավոր ռեժիսոր և կազմակերպիչ, ստեղծագործ, սիրած գործով տարված մարդ, դուք հասել եք տպավորիչ մասնագիտական հաջողությունների, ստեղծել եք ֆիլմեր, որոնք իրավամբ համարվում են ռուսական կինոյի դասական օրինակներ: Եվ, իհարկե, կցանկանայի նշել Ձեր երկար տարիների բեղմնավոր աշխատանքը՝ որպես հանրահայտ «Մոսֆիլմ»՝ երկրի խոշորագույն կինոընկերության ղեկավարի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինը տնօրենին մաղթել է քաջառողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք։




