Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում գործունեության 3 տարիների ընթացքում 12-16 տարեկան հազարավոր տղաներ և աղջիկներ անվճար ծանոթանում են արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հեռնակարայաին ոլորտներին և կիրառում ստացված գիտելիքները: Այսօր լրագրողներին ներկայացվել է կենտրոնի սաների ջանքերով ստեղծված եռաչափ տպիչի նորարարության ծրագրի հնարավորությունները։
Նրանք փորձում են տպիչի միջոցով ստանալ նոր սարքի համար անհրաժեշտ դետալները: Սարքը, այսպես ասենք, տպում է պլաստմասե իրեր։ Իր սաներից գոհ է կենտրոնի համակարգող Գայանե Այվազյանը: Ըստ նրա՝ ԹՈՒՄՈ- ն թույլ է տալիս տղաներին և աղջիկներին տիրապետել արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հեռանկարային ոլորտներին։
Արդի տեխնոլոգիական նվաճումներին տիրապետելը և դրանց կիրառումը թույլ է տալիս կենտրոնի սաներին շարժվել ժամանակին համընթաց, նաև առաջարկելով և կիրառելով սեփական գաղափարները: Սերգեյ Իսախանյանը ԹՈՒՄՈ- ի նախկին սաներից է և այժմ աշխատում է կենտրոնում: Հենց նրա ղեկավարությամբ իրականացվում է եռաչափ տպիչի կիրառման ուսուցումը։
Մոտ օրերս կավարտվի դասընթացը, որի արդյունքներով կհավաքվի նոր տպիչը։ Սերգեյը ներկայացրեց սարքի աշխատանքի որոշ նրբություններ։ Նոր տեխնոլոգիաները պատանիների կողմից կարճ ժամկետում ուսումնասիրվում են և հենց տեղում կիրառվում, ինչպես դա պատահեց եռաչափ տպիչի հետ, փաստում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համակարգող Գայանե Այվազյանը։




