ԿարևորՀասարակություն

Առցանց դասընթաց՝ երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար

Վիեննայի դիվանագիտական ակադեմիան 2022 թ. օգոստոսի 8-ից 26-ը Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանների երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպում է «Եվրոպական և միջազգային հարաբերություններ» թեմայով առցանց դասընթաց:

Դասընթացին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել առնվազն 1-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող մինչև 38 տարեկան դիվանագետներ և հանրային ծառայողներ: Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. հուլիսի 10-ը Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի կայք։

Բացի անձնական տվյալներից, թեկնածուներից պահանջվում է ներկայացնել անձնագրի պատճենը և մոտ 1000 նիշից բաղկացած մոտիվացիոն նամակ՝ անգլերենով։

Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության կայքում։

Կարդացեք նաև

Back to top button