ԿարևորՍպորտ

Մխիթարյանն առաջին անգամ մասնակցել է «Ինտերի» մարզմանը

«Ինտերում» իր առաջին մարզումն է անցկացրել 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մարզաբազայի մոտ միլանյան ակումբի երկրպագուները սպասել են ժամանող ֆուտբոլիստներին։ Երկրպագուները ինքնագրեր են վերցրել Մխիթարյանից և լուսանկարվել հայ ֆուտբոլիստի հետ։

Մխիթարյանն «Ինտեր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Նա փոխչեմպիոնի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

«Ինտերն» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ին՝ մրցելով «Լուգանոյի» հետ: 

Կարդացեք նաև

Back to top button