ԿարևորՀասարակություն

Սպիտակի նորակոչիկները մեկնել են զինվորական ծառայության

Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Նրանց ճանապարհելու են գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։

Նորակոչիկները օրհնություն և օրհնված խաչեր են ստացել՝ անփորձանք լինելու ու զինվորական ծառայությունը պատվով կատարելու մաղթանքով:

Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից նորակոչիկներին մաղթել է խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։

https://www.facebook.com/LoriRegionalAdministration/photos/pcb.1285524778886230/1285523428886365

Կարդացեք նաև

Back to top button