ԿարևորՔաղաքական

Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում:

Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը»,- գրել է Արթուր Ղազինյանը։

Կարդացեք նաև

Back to top button