ԿարևորՔաղաքական

Հայաստանը բացառում է ցանկացած ճանապարհ «միջանցքային տրամաբանության» շրջանակներում

Հայաստանը բացառում է ցանկացած ճանապարհ «միջանցքային տրամաբանության» շրջանակներում, այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է. և ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,- ասել է նա:

 Նա հիշեցրել է, որ ապաշրջափակման հարցը քննարկվել է և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում:

«Եթե հիշում եք՝ երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում, և եթե չեմ սխալվում` անցյալ տարի նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Երևանում, հայտատարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Նույնը տեղի ունեցավ բրյուսելյան բանակցություններից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ միջանցք ենք քննարկում, նախագահ Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջանցք երբևէ չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել, և շարունակելու է սա մնալ»,- ասել է Արմեն Գրիգորյանը: 

Կարդացեք նաև

Back to top button