ԿարևորՔաղաքական

ՔՊ-ն մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մոտ օրերս կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ այս պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունների քանակը թույլատրելիից բավականին շատ է, ինչը թույլ է տալիս նրանց մանդատից զրկել:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն այց ցուցակում 11-րդն էր, սակայն նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Սիմոնյանը չբացառեց, որ որոշ անձանց հարցով գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ:

Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ընդդիմադիրներին կզրկեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների պաշտոններից։

Կարդացեք նաև

Back to top button