
Նոյեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուգ քաղաքում անցկացվող Սամբոյի 2013 թ. աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից երեքն արժանացան բրոնզե մեդալի։ Պատվո երրորդ հարթակին բարձրացան Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ։
Մյուս հայ սամբիստների մրցելույթները տեղի կունենան նոյեմբերի 23-ին և 24-ին։




