ԿարևորՄշակույթ

Հայաստանի ներկայացուցիչները «Մանկական եվրատեսիլ» են գնում բարձր տրամադրությամբ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Մանկական Եվրատեսիլ 2013»- ն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին «Be creative» նշանաբանի ներքո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» կներկայացնի 15 ամյա Մոնիկա Ավանեսյանը իր «Choco Factory» երգով: Այսօր լրագրողներին ներկայացնելով երգն ու հայաստանյան մասնակցին` մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ներկայացրել է նաև մրցույթի անցկացման կարգում այս տարի կատաված փոփոխությունները։

Ներկայացվող երգերի թույլարտելի առավելագույն տևողությունը 3 րոպե է, իսկ միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի մրցանակային երեք տեղ։ Մրցանակակիրների կպարգևատրվեն Փազլմեն գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կունենա մասնակցելու Եվրատեսիլ 2014-ին։

Back to top button