
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ի՞նչ չարեց Եվրոպան, որ «Արևելյան գործընկերության» երկրները հերթով հրաժարվում են Ասոցացման համաձայնագրից. ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասում է, որ Եվրոպան ոչինչ չարեց, այլ 20 տարի շարունակ մեզ վնաս բերեց: Պատգամավորը թվարկում է Եվրոպայի տված վնասներից մի քանիսը` Եվրոպան աշխատում է հայ հասարակությունը, ընտանիքը և եկեղեցին քայքայելու ուղղությամբ: Քայքայեց մեր կրթական-գիտական համակարգը, Միջազգային արժութային ֆոնդն էլ բերեց հայկական տնտեսության քայքայման, ասում է։ «Եվրոպան ասում է իբրեւ թե վերջին քսան տարին իր աշխատանքները տարել է դեպի մարդու իրավունքների պաշտպանություն, բայց նույնիսկ այս հարցում, գոնե մեր ընդդիմությանը լսելով, կարող ենք ասել, որ այստեղ էլ չի հասել արդյունքի»:
Եթե Հայկ Բաբուխանյանը հերթով թվարակում է Եվրոպայի վնասները, ապա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշում է, որ Հայաստանը չպիտի շարունակ բանակցեր ԵՄ-ի հետ: Ըստ նրա՝ Եվրոպայի բացն այն էր, որ երբ սկսեց համագործակցությունը՝ չառաջարկեց անվտանգության երաշխիքներ: Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ՝ Եվրոպան գոնե պետք է ենթադրեր, որ եթե ընտրություն լիներ բարեկեցիկ տնտեսական ապագա՞, թե՞ անվտանգություն, ապա Հայաստանը պիտի ընտրեր անվտանգությունը։ «Հայաստանն իրավունք չուներ այդքան խաղերի մեջ մտնել ԵՄ-ի հետ՝ լավ հասկանալով, որ գոյատևում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»,- ասում է։
Օրերս ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Հայաստանը ընտրեց ՄՄ- ն, քանի որ այնտեղ իր շահը տեսավ: ՀԱԿ պատգամավոր ԼյուդմիլաՍարգսայանը չնայած կողմնակից, որ Հայասատանն անդամակցի ՄՄ- ին, բայց հարցին մոտենում վերապահումով։ «Եթե չանդամակցեր՝ ՀՀԿ- ն կկորցներ իշխանությունը»,- ասում է:
Արդեն անդրադառնալով Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերին՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ՌԴ կողմից ճնշումներ կան։ Իսկ Հայկ Բաբուխանյանն ասում է, որ ոչ Հայաստանի, ոչ էր Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից ճնշումներ և սպառնալիքներ չեն եղել, վկայություն է բերում Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիս է Հայաստան` ընդգծելու Հայաստանի կարեւորությունը, նաեւ ցույց տալու համար, որ Հայաստանի հետ չի կարելի խոսել շանտաժի լեզվով, չի կարելի սպառնալիքներ տեղալ»,- կարծում է Բաբուխանյանը։




