ԿարևորՀասարակություն

Շիրակի մարզպետը կարևորում է երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:

Կարևորելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունն ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում` Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ,որոնք կլինեն արդյունավետ․

«Ուրախ եմ ձեզ հանդիպելու։ Երկաթուղու գործունեությունն, իհարկե, շատ կարևոր է` հաշվի առնելով հատկապես այն որ, որ Շիրակի մարզը տրանսպորտային կապերի առանցքում է։ Ես տեղյակ եմ, որ դուք բոլորովին վերջերս հանդիպել եք Ձեր Վրաստանի գործընկերոջը և ուրախ կլինենք, որ մեր մարզի համար էլ արդյունավետ առաջարկներ լինեն։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային ուղիների զարգացմանը և ընդլայնմանը, որը ներառված է նաև կառավարության հնգամյա զարգացման պլանում, կարևոր է երկաթուղու հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար և բեռնատար կազմով համալրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Պարոն Մելնիկովը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների առումով աճ ունեն, 2021-ին 59 հազար ուղևոր է փոխադրվել, այս տարի՝ 63 հազար։Ըստ Ալեքսեյ Մելնիկովի,Գյումրիում նոր գնացքներ են աշխատում, նախորդ տարի վերանորոգել Է հյուրանոցը։

Նազելի Բաղդասարյանը կարևորել է գնացքների անվտանգ երթևեկության ապահովումն, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հատկապես տուրիստական նոր սեզոնին ընդառաջ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը:

Հաշվի առնելով այն, որ Հայասատանի կառավարությունը այս տարվա հուլիսի 1-ից անցնելու է անկանխիկ եղանակով գնումներ ինականացնելուն՝ Նազելի Բաղդասարյանը խոսել է էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու մասին, որը մինչ օրս չի կիրառվում Հարավկովկասյան երկաթուղիներում։ Պարոն Մելնիկովը վստահեցրել է, որ նման ծրագիր ունեն։ Քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button