ԿարևորՀասարակություն

Դոլարի փոխարժեքի ազդեցությունը դիզելային վառելիքի և ալյուրի գների վրա

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ (տե՛ս Աղյուսակ 3)։

Աղյուսակ 3

Դիզելային վառելիք
Ցուցանիշ2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/52-57%72-76%
Դոլարի փոխարժեք-(4-6)%-(6-8)%
Մանրածախ իրացման գին500 → 662 կամ 32.4%457 → 662 կամ 44.86%

Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր դիզելային վառելիքի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։

2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոս, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ (տե՛ս Աղյուսակ 4)։

Աղյուսակ 4

«Բաղրամյան» տեսակի ալյուր
Ցուցանիշ2022 թվականի հունվար և հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք (ցորեն) /USD/22-26%-(20-23)%
Դոլարի փոխարժեք-(8-10)%-(10-13)%
Մանրածախ իրացման գին285 → 310 կամ 8.77%260 → 310 կամ 17-20%

Ստորև ներկայացված Գծապատկեր 3-ում պատկերված է 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։

Կարդացեք նաև

Back to top button