
Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչն է անցկացվել Սևան և Վարդենիս համայնքներում։
Սևանում նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը և Վահան Զարոյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Մարզպետի տեղակալները շնորհավորել են նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ, մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն։

Ավանդույթի համաձայն նորակոչիկները Սևանի համայնքապետարանի կողմից ստացել են նվերներ՝ առաջին անհրաժեշտության հիգենիկ պարագաների տեսքով։

Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է Սևանի և Վարդենիսի նորակոչիկների օրհնության կարգ, որից հետո տղաները շարժվեցին դեպի կենտրոնական հավաքակայան։




