ԿարևորՄշակույթ

«Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը հյուրընկալվել է Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ հունիսի 19-ին ՀՀ Երգի պետական թատրոնի Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը՝ 15 արտիստներով հյուրընկալվել է Գեղարքունիքի մարզում։

Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում երաժշտական ներկայացումը դիտելու հնարավորություն են ունեցել Գեղարքունիքի մարզի բոլոր տարածաշրջաններից դպրոցական և նախադպրոցական տարիքի շուրջ 1000 երեխաներ։

Գավառի թատրոնի դահլիճում, նույն օրը մյուզիքլը հաջորդաբար ներկայացվել է 2 անգամ, անվճար, լեփ֊լեցուն դահլիճում։ Մարզի դպրոցականները միջոցառման ընթացքում ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և ստացել վառ տպավորություններ։

Կարդացեք նաև

Back to top button