ԿարևորՍպորտ

Հայտնի է դարձել, թե երբ Մխիթարյանը պայմանագիր կկնքի Ինտերի հետ

Մխիթարյանը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ 

Ինչպես euro-football.ru-ն է գրում, լրագրող Նիկոլո Սկիրան սոցցանցերում հայտնել է, որ Մխիթարյանը մոտ է «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուն։ Աղբյուրի համաձայն՝ հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և աշխատանքային պայմանագիր կկնքի Ինտերի հետ:

Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ըստ ԶԼՄ-ների՝ նա ցանկանում է փոխել թիմը, որպեսզի կարողանա խաղալ Չեմպիոնների լիգայում։

Կարդացեք նաև

Back to top button