
Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր մերժել է Յուլիա Տիմոշենկոյին արտասահման բուժման ուղարկելու վերաբերյալ միանգամից 6 օրենքի նախագիծ: Ընդդիմության ներկայացրած փաստաթղթերի օգտին, որոնք նախատեսում էին նախկին վարչապետի նկատմամբ համաներման կիրառում, քվեարկել են 192 պատգամավոր, մինչդեռ՝ անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը 226-ն էր:
Տիմոշենկոյի ազատ արձակումը Եվրամիության՝ Կիևին առաջադրած գլխավոր նախապայմանն էր՝Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից առաջ, որի օրակարգում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցն է։




