ԿարևորՔաղաքական

Հայկական կողմը կարևորել է Լատվիայի դիրքորոշումը Արցախյան հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ

Հունիսի 14-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ միջպետական համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները, ինչպես նաև՝ տնտեսական կապերի աշխուժացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում համագործակցության և այն զարգացնելու կարևորությունը:

Խորհրդակցությունների ավարտին լատվիական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Հայկական կողմը կարևորել է Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:

Կարդացեք նաև

Back to top button