ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը Սիրիայում

Մոսկվան անհիմն է համարում Թուրքիայի հնարավոր գործողությունը Սիրիայում և կոչ է անում Անկարային լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

Սիրիայի հարցով «Աստանայի» բանակցությունների սկզբում նա նշել է, որ մասնակիցները կքննարկեն իրավիճակը «տեղում»։

«Սա հատկապես կարևոր է Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի նախագահի հայտարարած ծրագրերի լույսի ներքո: Մենք կարծում ենք, որ դա անհիմն քայլ կլինի, որը կարող է այդ երկրում հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության սրման և զինված դիմակայության նոր փուլի»,- լրագրողներին ասել է Լավրենտևը։

Նրա խոսքով, Մոսկվան Անկարային կոչ կանի հրաժարվել այդ քայլից և երկխոսության միջոցով փորձել խաղաղ ճանապարհով լուծել մտահոգությունները։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք այս հարցում ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը»,- հավելել է նա։

Հունիսի 15-16-ը Ղազախստանում տեղի են ունենում Սիրիայում կարգավորման «Աստանայի» գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակի բանակցություններ՝ սիրիական կառավարության և ընդդիմության ու նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button