ԿարևորՔաղաքական

Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է ԿՊ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, շեյխ  Մուհամմեդ Բին Աբդուլ Ռահման Ալ-Թանիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է արաբական աշխարհում Կատարի դերը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` ընդլայնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button