
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում։
Հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Ժիրայր Մարգարյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Հայկ Իշխանյանը, Սարգիս Ադամյանը։
Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշում և կմեկնարկի ժամը 20:00-ին։





