ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում է Մ-11, Մարտունի — Վարդենիս — ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-11, Մարտունի — Վարդենիս — ԼՂՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+900 հատվածը։

Գեղարքունիքի մարզով անցնող 5.9կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Այս պահին որոշ հատվածներում կատարվում են հողային պաստառի քանդման և նոր հողային պաստառի տեղադրման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված է մայթերի կառուցում, ճանապարհի կահավորում, ինչպես նաև այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարվա վերջ։

Կարդացեք նաև

Back to top button