ԿարևորՀասարակություն

Տաթևիկ Ռևազյանը լքում է պաշտոնը

Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Այս մասին Ռևազյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքի էջում։

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ փորձություններով և հաջողություններով գրեթե 4 լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին:

Հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները»,- ասված է Ռևազյանի գրառման մեջ։

Տաթևիկ Ռևազյանն այս պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի հուլիսի 10-ից։

Կարդացեք նաև

Back to top button