
Հունիսի երկար հանգստյան օրերը ռուսները կանցկացնեն Հայաստանում, Ղազախստանում և Թուրքիայում։ Յուրաքանչյուր հինգերորդ ճանապարհորդն առաջիկա ոչ աշխատանքային օրերը կանցկացնի արտերկրում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Aviasales տոմսերի որոնման և գնման ծառայության մամուլի ծառայությունը։
«Բոլոր ամրագրումների 19 տոկոսը արտասահմանյան ուղղություններով է։ Վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ դրանց մասնաբաժինը գերազանցել է տասը տոկոսը», — նշել են ընկերությունում։
Ծառայությունից հայտնել են, որ ավանդաբար առաջին տեղում է Թուրքիան, որին բաժին է ընկնում բոլոր գնումների 4 տոկոսը։
Ընկերության տվյալներով, Հայաստանը երկրորդ ամենասիրված ուղղությունն է։ Առաջիկա շաբաթավերջին ճանապարհորդների 2,6 տոկոսը Հայաստանում կանցկացնի հանգիստը, ովքեր երկկողմանի ավիատոմսերի համար վճարել են միջինը 28,6 հազար ռուբլի։
Ղազախստանին բաժին է ընկնում բոլոր տոմսերի 1,2 տոկոսը՝ 30,5 հազար ռուբլի միջին տոմսով։
Բոլոր օգտատերերի 0,8 տոկոսը հանգստյան օրերը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, որին հաջորդում է Վրաստանը՝ 0,7 տոկոսով։ Իսկ վեցերորդ տեղում Իսրայելն է. երկիրը վերջերս պարզեցրել է մուտքի կանոնները։




