Հասարակություն

Հայկական գորգի ծագումնաբանությունը գիտական քննության առարկա

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վաղը Երևանում կմեկնարկի «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային  եռօրյա գիտաժողովը, որը, նախատեսվում է, որ կարեւոր դեր կունենա գորգագործության ուսումնասիրումը գիտական նոր մակարդակի վրա դնելու հարցում։ Անցած մեկ տարում հայկական գորգագործական մշակույթի վերաբերյալ առավելագույն տեղեկատվության տարածման, պատմության, ավանդույթների և առկա վիճակի ներկայացման վերաբերյալ  իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ: Վաղը կցուցադրվի նաև Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեական արևելյան գորգ» աշխատության հայերերն թարգմանությունը։ Գիրքը գորգի ծագումնաբանությանը, խորհրդաբանությանը նիվրված  մանրամասն հետազոտություն է։

Ազգային պատմամշակութային ժառանգությունը` գորգագործությունը,  մասնագիտական շրջանակներում  բավարար չափով ուսումնասիրված և գնահատված չի եղել, նշեց մշակույթի նախարարության գորգագործության գլխավոր մասնագետ Աշխունջ Պողոսյանը և այս հարցում կարևորեց միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցելու են 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն իրենց փորձը:

Աշխատանքներին հետևելու է Լոնդոնում հրատարակվող «Հալլի» միջազգային հեղինակություն վայելող ամսագիրը, որի հետ Հայաստանը համագործակցելու մտադրություն ունի։ Համագործակցության դեպքում ամսագրում կտպագրվեն հայկական գորգարվեստին վերաբերյալ ուսումնասիրությունները` դրանով փորձելով  միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հայկական գորգագործության ուսումնասիրման հարցերի  վրա, ասում է Աշխունջ Պողոսյանը։

«Հալլի» ամսագրի գլխավոր խմբագիր Բեն Էվընթսի խոսքով` իրենց ամսագրի միջոցով  տեղեկանում են գորգարվեստին վերաբերող գիտական ուսումնասիրություններին: Այս գիտաժողովի ընթացքում Էվընթսին ցանկություն ունի պարզել  Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդեսներից մեկում 35 մլն դոլար արժողությամբ  վաճառված  գորգի ծագումնաբանությունը,: Վերջինիս  կարծիքով` այդ գորգի  մեջ հայկական տարրեր  կային։ «Հայկական գորգերի պատկանելությունը հաստատելը շատ դժվար է, քանի որ այն երկրներում, որտեղ արտադրվում են հին հայկական գորգեր, օրինակ Թուրքիայում, դժվար կլինեն  գտնել հայկական գորգեր, շատ բան  է փոխվել: Այս  հարցում  գիտական հետազոտության մեծ աշխատանքի կրիք կա։ Ամսագիրն էլ ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլ կովկասյան երկրների գորգերը և ներկայացնում է ոչ թե գորգի էթնիկական, այլ՝  աշխարհագրական ծագումը»,- ասում է «Հալիի» գլխավոր խմբագիրը։

Վաղվա գիտաժողովը,  Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրենի տեղակալ Կարինե Բազեյանի խոսքով.   հայկական գորգագործության տեղը համաշխարհային գորգարվեստում  ներկայացնելու և աշխարհին ճանաչելի դարձնելու կարևոր միջոցառում է:

Մեգերյան կարպետ» ընկերությունն արդեն 20 տարի է  հայկական գորգերը ներկայացնում է միջազգային շուկաներում և կոմերցիոն  ու արտադրության գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը  հերքում է, որ հայկական գորգերը ճանաչելի չեն արտերկրում:  Նշենք, որ հայկական ամենահին պահպանված գորգը Բազիրիկն է, որը գործվել է 2500 տարի առաջ: 

Back to top button