
Շարժայի միջազգային օդանավակայանից առաջին թռիչքն է կատարելFly Arna-ին՝ հայկական ազգային ավիափոխադրողին պատկանող օդանավը։ Հուլիսի երեքից արդեն կանոնավոր թռիչքներ կիրականացվեն չորս ուղղությամբ։ «Fly Arna»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է հայկական կողմին, մնացած49 տոկոսը՝ «Էյր Արաբիա» ընկերությանը։ Ներդրումային ֆոնդը 20 մլն դոլար է։ «Ֆլայ Արնա»-ն այս պահին 63 աշխատակից ունի, 85 տոկոսը՝ հայեր։ Գլխամասում ղեկավարող թիմը հայեր են՝ բացառությամբ գործադիր տնօրենի։
Ջրային կամար՝ բարի ընթացքի մաղթանքով։ Շարժայից «Զվարթնոց» օդանավակայան օրվա երկրորդ կեսին վայրէջք է կատարում ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավը։ Առաջին ուղևորներն «Էյր Արաբիա» խմբի անդամներն են։ Ազգային փոխադրողը հուլիսի երեքից արդեն կանոնավոր թռիչքներ կիրականացնի 4 ուղղությամբ։ Սա միայն սկիզբն է՝ ասում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը
«Երկու ուղղություն դեպի Եգիպտոս՝ Հուրգադա և Շարմ էլ Շեյխ, Քուվեյթ և Բեյրութ։ Առաջին թռիչքը պլանավորված է մոտ 15 օրից ՝ հուլիսի 3-ին»։

Տոմսերն արդեն վաճառքում են, կարելի է ամրագրել Fly Arna-ի կայքէջում։ Հայաստանի ազգային ավիափոխադրողը բյուջետային ավիաընկերություն է, առաջարկում է ավիատոմսեր՝ ցածր գներով։
Առաջին օդանավն արդեն կա, երկրորդը կլինի, երբ ուղղություններն ավելանան։ Առաջիկա երկու տարում ակնկալում են ունենալ մինչև 5 օդանավ։ Առաջին օդանավը՝ Airbus A320–ը, ունի 174 նստատեղ և հարմարավետ էկոնոմ դասի սրահ: Օդանավը համալրված է SkyTime սթրիմինգային ծառայությամբ, որը թույլ է տալիս ուղևորներին թռիչքի ընթացքում զվարճանքի լայն ընտրանին անվճար դիտել իրենց սարքերով։
ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ընդգծում է՝ սա ոչ միայն ազգային ընկերություն է, այլև ավիացիայի ոլորտում չափորոշիչները բարձրացնելու որոշում․

«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել ԱլԱլիիի դիտարկմամբ՝ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբն է դրվում։ Իսկ Հայաստանի վարչապետը ավիացիայի ոլորտում էական փոփոխություններն է կարևորում
«Պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի գույները։ Ես ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այս առիթը, և շնորհավորում եմ բոլորիս»։
Հայկական օդանավերն այս պահին եվրոպական օդային տարածք մուտք գործելու խնդիրներ ունեն։ Սակայն, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանի խոսքով, շուտով Fly Arna -ի օդանավը կհատի նաև Եվրոպայի օդային տարածքը։
«Լոկալ լուծում կա, այսինքն՝ մենք կարող ենք նույնիսկ մինչև ընդհանուր սև ցուցակի վերանայումը, որը հույս ունենք մոտ ապագայում կլինի Հայաստանի համար, կարողանալու ենք մեր օդանավերով թռչել Եմ։ Դա կոմերցիոն բաղադրիչ է, որը մենք գուցե ընկերության ներսում կորոշենք՝ հավելյալ ծախսեր անել, շտապել և շո՞ւտ թռչել ԵՄ, թե՞ սպասել՝ ընդհանուր արգելափակումը հանվի ԵմՄկողմից, նոր թռչենք Եվրոպա»։

Այս պահին հստակ է մոտեցումը՝ ազգային ավիափոխադրողին պատկանող օդանավը պետք է հատի եվրոպայի օդային տարածքը։
«Fly Arna»-ն ազգային ավիափոխադրող է՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և«Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է հայկական կողմին, մնացած 49-ը՝ «Էյր Արաբիա» ընկերությանը։ Ներդրումային ֆոնդը 20 մլն դոլար է։




