
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել «FlyArna» ավիաընկերության շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և այլք։
Ավելի վաղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը Ֆլայ Արնա ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից։






