
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ասուլիս էր հրավիրել խոսելու արտաքին և ներքին քաղաքականությունից, ՄՄ-ից և ԵՄ –ից, կեսաթոշակային կուտակային համակարգից: Սակայն մինչ ասուլսի բուն թեմաներիրն անցնելը՝ ՀՀԿ պատգամավորը, իր իսկ խոսքով, տարբերվելու համար սկսեց հետևյալ նախաբանով. «Կարծես թե մենք էլ են մեղք, դուք էլ: Մենք մեղք ենք, քանի որ ստիպված ենք ասուլիսներով հանդես գալ, դուք էլ մեղք եք, քանի որ մտածում եք դավադիր կամ պրովոկացին ինչ հարցադրում անել, որպեսզի նյութը ավելի հրաշագործ դառնա»,- ասաց։
Ի՞նչ սպասել այսօր Վիեննայում տեղի ունեցող նախագահներ Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիևի հանդիպումից, արդյո՞ք այն լինելու է հերթական հանդիպումը։ Գալուստ Սահակյանը անմիջապես հակադարձում է. «Նախագահների հանդիպումը հերթականը չի լինում և հանդիպումների արդյունքում է, որ տարածաշրջանում խաղաղությունը նորից առաջին պլան է մղվում»։
ՀՀԿ խմբակացության ղեկավարն ասում է, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ քաղաքական դաշտը վերածվում է սիրողների ու չսիրողների բանակի: Մեկը գովում է Եվրոպային, մյուսը՝ Ռուսաստանին: Հետևաբար՝ մեր երազանքը չէ, երբևէ չի եղել անդամակցել ՄՄ –ին, իսկ այս պարագայում Հայաստանն այնտեղ է տեսնում շահաբաժինը։
Արտաքին քաղաքականությունից անցում տնտեսություն։ Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ ուղղված ակցիաները Գալուստ Սահակյանը դրական է գնահատում, բայց նշում է, որ օրենսդրությունը մշակվել է մի քանի տարի, այդ ընթացքում՝ շտկումներ են կատարվել։ «Եթե կան մարդիկ, որոնց թվում է, որ մասնագետները պետք է շրջեն տներով եւ բացատրեն իրավիճակը, նրանք սխալվում են: Այն փաստը, որ մարդիկ փողոց են դուրս եկել, նշանակում է, որ հասկանում են կուտակային համակարգի էությունը, պարզապես նրանք կասկածներ ունեն»։
Գալուստ Սահակյանը պարզաբանում է նաև, թե ինչու ԱԺ- ում բոյկոտեց չորս խորհրդարանական խմբակցությունների արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը։ Համոզում էին, որ բավականին լավ բանաձև ունեն, բայց պարզվեց, որ 4 խմբակցությունները արտահերթ նիստում քննարկումերը սկսելու են զրոյից, իսկ ՀՀԿ- ն ուղղակի չէր կարող զրոյցից սկսվող քննարակումներին մասնակից դառնալ։ «Մենք որպես խաղի կանոնները թելադրող քաղաքական ուժ, չկարողացանք ընդառաջ գնալ մյուս քաղաքական ուժերի նման հնարքներին ու կողմնակից չենք անիմաստ պոպուլիստական քննարկումների»,- ասաց Գալուստ Սահակյանը։




