ԿարևորՔաղաքական

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Պուտինի երեւանյան այցը

Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեւանյան այցի մանրամասները, որը նախատեսված է դեկտեմբերի սկզբին, հայտնել է հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ՌԴ- ն ակնկալում  ուղիղ շփումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

ՌԴ եւ ՀՀ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով արդեն վաղը Վիեննայում կայանալիք Սարգսյան- Ալիեւ հանդիպմանը՝ Լավրովը հայտարարել է, որ Ռուսստանն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ Ղարաբաղյան խնդրով շփումները կվերականգնվեն եւ պատրաստ է աջակցել հիմնախնդրի կարգավորման հարցում։

«Ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում  Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ուղիղ շփումները կվերսկսվեն եւ ամեն կերպ կօգնենք, ինչպես ասացի, այս հակամարտության՝  նախկինում կայացած պայմանավորվածությունների եւ կողմերի համար ընդունելի կարգավորմանը հասնելու նպատակով անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման համար»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ- Նովոստին»։

 

Մոսկվան կաջակցի ՄՄ- ին շուտափույթ անդամակցության համար անհրաժեշտ խնդիրների լուծմանը

Մոսկվան ակտիվորեն կաջակցվի այն խնդիրների լուծման համար, որոնք անհրաժեշտ են կարգավորել Մաքսային միությանը Հայաստանի շուտափույթ անդամակցության համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը ԵԱՀԿ, ՄԱԿ- ի եւ բնականաբար հետխորհրդային՝ ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում»,- աեսել է նա։

Back to top button