Հունիսի 8-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Շոտլանդիա-Հայաստան հանդիպումից հետո, Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզանից: Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ, երբ գնդակը մեզ մոտ էր: Շոտլանդիայի հավաքականը շատ ուժեղ է ֆիզիկապես: Սրանից մենք հետևություններ պետք է անենք և պատրաստվենք մյուս հանդիպմանը», — ասել է Խոակին Կապառոսը:
Հայաստանի հավաքականը երեկ պարտություն է կրել 0։2 հաշվով:
Շոտլանդիայի հավաքականը 1 խաղից հետո 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո 3 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում է Ուկրաինան, որն առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է խմբի հետնապահ Իռլանդիային։
Հայաստանի թիմը հունիսի 11-ին կհյուրընկալվի Ուկրաինային, և հունիսի 14-ին կընդունի Շոտլանդիային:




