
Ազգերի լիգայի Բ խմբի երկրորդ տուրի շրջանակում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականին։
Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 0։2 հաշվով։
28-րդ րոպեին շոտլանդացիները կարողացան բացել խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» պաշտպան Էնթոնի Ռալսթոնը։
40-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց անգլիական «Նոթինգեմի» պաշտպան Սքոթ Մաքենան։
Շոտլանդիայի հավաքականը 1 խաղից հետո 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո 3 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում է Ուկրաինան, որն առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է խմբի հետնապահ Իռլանդիային։




