
«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ՝ երկրորդ հանդիպումը Հարավային Կովկասի հարցով նախապատրաստվում է և տեղի կունենա մոտ ապագայում։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք պայմանավորվեցինք, թե ինչպես շարունակենք աշխատանքը Հարավային Կովկասում, գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվեց 3+3 ձևաչափը»,-ասել է նա։
«Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք շեշտում ենք, որ նրանց մասնակցությունն ուրախությամբ կընդունենք։ Հաջորդ հանդիպումը նախապատրաստական փուլում է, հուսով եմ մոտ ապագայում կկարողանանք հայտարարել անցկացման վերաբերյալ»,- հավելել է Լավրովը։




