ԿարևորՀասարակություն

Վլ. Մովսիսյան. Ժամանակից շուտ չեմ հրապուրվել, ժամանակից շուտ չեմ հիասթափվել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահի նստավայրում երկարամյա և արդյունավետ պետական-հասարակական գործունեության, տնտեսության զարգացման գործում մեծ ավանդի համար Վլադիմիր Մովսիսյանը պարգևատրվել է պավո շքանշանով: Պետական- քաղաքական գործիչը վերջերս է նշել   իր 80- ամյա հոբելյանը:  «Մարդ-դարաշրջան». ասպես է բնորոշել Վլադիմիր Մովսիսյանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և նշել, որ նրա աննկուն աշխատանքով են  կերտվել նորանկախ Հայաստանի պատմության էջերից շատերը: Ինքը ՝ հոբելյարը,  վստահեցրել է` դեռ կանգուն եմ ու շատ անելիք ունեմ:  

Կարելի է երկար թվարկել այն պաշտոնները, որոնք զբաղեցրել է Վլադիմիր Մովսիսյանը, ասում է  հանրապետության նախագահը, բայց կարճ Վլադիմիր Մովսիսյանին բնութագրում է  որպես մարդ-դարաշրջան։  «Իմ խորին համոզմամբ՝ Վլադիմիր Մովսիսյանն այն մարդկանցից մեկն է, ով ներկայացնում ու խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության կարևոր ձեռքբերումների դարաշրջանը»,- ասաց նախագահը։

Վլադիմիր Մովսիսյանը  Խորհրդային Հայաստանի վերջին ղեկավարն էր: Նրա կենսագրությունը, սակայն, Հայաստանի նորանկախ պատմության հետ նոր էջեր բացեց : Ձեր աննկաւն աշխատանքով եղել եք Հայաստանի անկախությունը կերտողներից մեկը ՝ դիմելով հոբելյանին ասում է ՍԵրժ Սարգսյանը։ : «Դուք բոլոր պայմաններում ձգտել եք Ձեր ներդրումն ունենալ հզոր և ինքնուրույն Հայաստանի կերտման գործում: Միայն ուժեղ Հայաստանը կարող է ստիպել ուրիշներին՝ իր հետ հաշվի նստել, միայն ուժեղ Հայաստանի հետ հաշվի կնստեն նրա հեռու և մոտիկ, բարյացակամ և անբարյացակամ հարևանները: Հենց այդ լուրջ գիտակցմամբ էր, որ Դուք անկախ Հայաստանի կերտման անցած 22 տարիներին Ձեր փորձառությունը, գիտելիքներն ու կազմակերպչական տաղանդը ներդրել եք և այժմ էլ շարունակում եք ծառայել մեր երկրին ու ժողովրդին»,- նշեց Սերժ Սարգսյանը։

80-ամյանկը օրերս բոլորած պետական-քաղաքական գործիչը պատո շքանանշանի համար շնորհակալ է, շնորհակալ է, որ պագևը ստանում է հանրապետության նախագահի կողմից, իր ընկերների, գործընկերների ու ինչպես ինքն ասաց,զինակիցների ներկայությամբ: Իսկ 80 տարիների բարձունքից անցած ճանապարհին նայելու, արածն ու չարածը վերլուծելու, խղճի հետ զրուցելու առիթներ ունենում է։ «Ես մեկ-մեկ, ինչպես բանաստեղծն էր ասում՝ խղճիս հետ զրույց եմ անում, 80 տարիների բարձունքից հետ նայելով վերլուծում եմ իմ անցած ճանապարհը, գնահատում արածն ու չարածը և սթափ գնահատելով, եզրակացություններ եմ անում: Այն, ինչ ես արել եմ, արել եմ ձեր օգնությամբ, մեր ժողովրդի օգնությամբ, մեր հանրապետության իմ գործընկերների, բոլոր օղակների և զինակիցների օգնությամբ»,-ասաց շքանշանակիր հոբելյարը։

Առաջնորդվել է մեկ սկզբունքով՝ լավ է ամեն օր մի մոմ վառել, քան ամեն օր անիծել խավարը, ամեն օր մի բան փորձել եմ անել , ինչ-որ բան հաջողվել է, որոշներն  էլ՝ ոչ: Ի դեպ՝ այստեղ ևս որդեգրված սկզբուքներ կան։ «Երբ ինձ հաջողվել է մի բան անել՝ երբևիցե ժամանակից շուտ չեմ հրապուրվել: Եթե մի բան էլ չի հաջողվել, ժամանակից շուտ չեմ հիասթափվել, այլ համառությամբ սպասել եմ ժամանակին, որ նորից ու նորից կարողանամ իմ ծառայությունները բերել իմ երկրին ու ժողովրդին»,- ասաց պետական գործիչը։

Աշխատանքը շարունակել  Վլադիմի Մովսիսյանը պատրաստվում է նաև իր կյանքի 8 տասնմյակները բոլորելուց հետո  էլ: Անելիք դեռ շատ ունեմ, ասում է: Մեծանալ նշանակում է ապրել՝ նորից բանաձևում է վաստակաշատ գործիչը ու թեև իր հոբելյանն է, բայց ինքն է մաղթանթներ հղում։

Back to top button