ԿարևորՀասարակություն

«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկման մասին ահազանգը ՇՄ նախարարության ուշադրության կենտրոնում է

Ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։

«Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված բոլոր կոորդինատներով, տեղում կուսումնասիրեն խնդիրը և նմուշառումներ կիրականացնեն։

Շնորհակալություն ենք հայտնում ահազանգի համար և հորդորում՝ նախքան մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը, զերծ մնալ հնարավոր պատճառների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից»,- ասված է հաղորդագրությունում:։

Կարդացեք նաև

Back to top button