
Միացյալ Թագավորությունում շարունակվում են Թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալման Պլատինե հոբելյանին նվիրված տոնակատարությունները: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից հայտնում են, որ Բուքինգեմյան պալատի մոտ երեկ այդ առթիվ տեղի է ունեցել համերգ, որը մեկնարկել է Նորին Մեծություն թագուհու և հանրահայտ Փադինգթոն արջուկի զվարճալի տեսանյութով:




