ԿարևորՀասարակություն

Երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում

Երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ: Մյուս տուժածները դուրս են գրվել:

Երեկ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան, որի արդյունքում կիրառվեց նաև լուսաձայնային նռնակ: Ցուցարարները քարեր ու շշեր էին նետել ոստիկանների վրա, ինչից հետո ոստիկանները կոշտ պատասխան տվեցին: Տասնյակ տուժածներից, ըստ պաշտոնական տվյալների, 60-ը դիմել է բուժօգնության:

Կարդացեք նաև

Back to top button