ԿարևորՀասարակություն

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում վերաբացվել է բնագիտական համալիր լաբորատորիան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցի շրջանակում եղել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում:

Փոխնախարարը հանդիպել է ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում  բուհի համար առաջնահերթ որոշ հարցեր ստացել են իրենց լուծումները:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը շրջել են համալսարանում, ծանոթացել  կարևոր նշանակության մի շարք լսարանների ու կենտրոնների աշխատանքներին, մասնակցել բնագիտական համալիր լաբորատորիայի վերաբացման արարողությանը:

ՎՊՀ «Կենսաբանություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողներն էլ Կարեն Թռչունյանին են ներկայացրել իրենց մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքները, մասնագիտական զարգացման գաղափարներն ու հեռանկարները:

Կարդացեք նաև

Back to top button