ԿարևորՀասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով դրամապանակ

Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:

Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից ուղևորներին հորդորում են առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ:

Կարդացեք նաև

Back to top button