
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը այսօր ղեկավարելու են երեխաները, հայտնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից` շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Մի ամբողջ օր ՈՒԱԿ-ի ղեկավարման ծանր գործը լինելու է տնօրեն Վարուժան Մանուկյանի ուսերին

Հերթական վիրահատությունից առաջ վերջնական ստուգումներն է անելու ուռուցքաբան-նյարդաբան Ռուբենը:

Հիվանդության պատմագրերը մանրակրկիտ ստուգելու և դրանցով վիճակագրություն է ներկայացնելու Ինեսան:

Գերժամանակակից ռենտգեն դենսիտոմետրիկ սարքով հետազոտություն է կատարելու ռադիոլոգ Ֆիալան:





