
Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մարզասերներն ու մարզիկներն այսօր հանդիսավորությամբ դիմավորել են գյումրեցի բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին:
Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և բացարձակ առավելությամբ տպավորիչ հաղթանակ տարավ՝ երրորդ անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։




