
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում նոյեմբերի 25-ից կգործեն նոր արագաչափ սարքեր, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։
Արագաչափ սարքերը, մասնավորապես, կտեղադրվեն Երևան քաղաքի Սեբաստիա (2 արագաչափ` երկու ուղղություններով), Րաֆֆու (2 արագաչափ` երկու ուղղություններով) և Խանջյան (1 արագաչափ՝ Խանջյան-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում: Բոլոր նշված ճանապարհներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:




